ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին

Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին
31.10.2020 | 15:09

Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», - ասել է նա։ Հոկտեմբերի սկզբին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կհատկացնի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող իրական սպառնալիքի, կամ՝ ուղիղ հարձակման դեպքում։ «Անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր կետ․ առաջին՝ եթե ի հայտ են գալիս ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական վտանգներ։ Երկրորդ դեպքն էլ ռազմական ագրեսիան է, որը դիտարկվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների դեմ», - ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ